Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանում իրավիճակի կայունացման միջոցները

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանում իրավիճակի կայունացման 
միջոցները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Շարունակվել է տարածաշրջանում իրավիճակի և դրա կայունացման նպատակով ձեռնարկվող միջոցների քննարկումը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրագործման համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար:

Կողմերը պայմանավորվել են հետագա շփումների մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am