Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 272 նոր դեպք. մահացել է 30 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 272 նոր դեպք. մահացել է 30 մարդ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում նոյեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 հազար 347 դեպք, որոնցից 307 հազար 484-ը`առողջացած, 7308-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 հազար 150 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Վերջին մեկ օրում կատարվել է 4730 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 272 նոր դեպք, առողջացել է 1873 քաղաքացի, արձանագրվել է մահվան 30 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 311 հազար 186-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am