Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 272 նոր դեպք. մահացել է 30 մարդ
11:11, 22 Նոյեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 հազար 347 դեպք, որոնցից 307 հազար 484-ը`առողջացած, 7308-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 հազար 150 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին մեկ օրում կատարվել է 4730 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 272 նոր դեպք, առողջացել է 1873 քաղաքացի, արձանագրվել է մահվան 30 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 311 հազար 186-ի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում