Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ջրականի շրջանից hայտնաբերվել է 2 աճյուն

Ջրականի շրջանից hայտնաբերվել է 2 աճյուն

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները նոյեմբերի 23-ին Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները մեկ ջոկատով իրականացրել են Արցախի օկուպացված հարավային թևում`Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում. հայտնաբերվել է ևս 2 աճյուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ԱԻՊԾ-ից՝ նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` տարհանվել է ընդհանուր 1700 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am