Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Վարչապետի մոտ քննարկվել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը

Վարչապետի մոտ քննարկվել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և 
լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը:    

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ այն նախատեսում է ուսուցիչների ատեստավորման, խրախուսման, մասնագիտական կարողությունների զարգացման նոր գործիքների ներդրում: Փոփոխությունները միտված են հանրակրթության  կառավարման ուղղությամբ առավել արդյունավետ և ճկուն մոտեցումների կիրառմանը, ուսուցիչների գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ներդրմանը, հանրակրթության ոլորտում ծախսերի, դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, որոնք հաշվի առնելով էլ այն կլրամշակվի:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է հանրակրթության ոլորտում շարունակական և արդյունավետ բարեփոխումները՝ ընդգծելով, որ կրթության որակի բարձրացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է:     

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am