Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Պակիստանյան հոսք» գազատարի հզորությունը կարող Է ավելանալ մինչեւ 16 մլրդ խորանարդ մետր

«Պակիստանյան հոսք» գազատարի հզորությունը կարող Է ավելանալ մինչեւ 16 մլրդ 
խորանարդ մետր

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պակիստանյան հոսք» գազատարի հզորությունը կարող Է ավելանալ մինչեւ 16 մլրդ խորանարդ մետր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեր փոխգործակցության մեջ կարեւոր դերը կոչված Է խաղալ տարեկան մինչեւ 16 միլիարդ խորանարդ մետր թողունակություն ունեցող 1100 կիլոմետր երկարությամբ «Պակիստանյան հոսք» գազատարի կառուցման առաջատար նախագիծը»,- հայտնել Է ՌԴ Էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը՝ հանդես գալով ռուս-պակիստանյան միջկառավարական հանձնաժողովի նիստում:

Պակիստանի Էներգետիկայի նախարար Օմար Այուբ Խանը ճշտել Է, որ նախագծի արժեքը կկազմի 3,5 միլիարդ դոլար: ՌԴ-ն եւ Պակիստանը Կարաչիից մինչեւ Լահոր ընկած «Հյուսիս-Հարավ» գազատարի կառուցման միջկառավարական համաձայնագիրն ստորագրել են 2015 թվականին:

Պակիստանի հարավի Կարաչիի եւ Գվադարի նավահանգիստներում 1,1 հազար կիլոմետր երկարություն եւ տարեկան մինչեւ 12,3 միլիարդ խորանարդ մետր թողունակություն ունեցող խողովակը պետք Է հեղուկացված գազի տերմինալները կապի երկրի հյուսիսում գտնվող Լահորի Էլեկտրակայանների եւ գազի արդյունաբերական սպառողների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am