Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան ռազմական տեխնիկա կփոխադրի Գերմանիա «ի դեպս Ռուսաստանի հետ պատերազմի»

Մեծ Բրիտանիան ռազմական տեխնիկա կփոխադրի Գերմանիա «ի դեպս Ռուսաստանի հետ պատերազմի»

 ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան պլանավորում Է հարյուրավոր միավոր ռազմական տեխնիկա ուղարկել Գերմանիային Ռուսաստանի հետ հիպոթետիկ պատերազմի դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Times թերթը՝ վկայակոչելով ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռալֆ Վուդիսին:

Բանակի ընդգրկուն վերափոխման ֆոնին Լոնդոնը մտադիր Է երեք նոր ռազմակայան ստեղծել, եւ հատկապես, Գերմանիայում, Քենիայում եւ Օմանում: «Հատուկ ուշադրություն եմ դարձնում Գերմանիային, որտեղ մենք կտեղափոխենք զգալի թվով զրահատեխնիկա»,-պատմել Է զինվորականը, հավելելով, որ դա կդյուրացնի օգնության փոխադրումը Լա-Մանշի նեղուցով:

Նրա խոսքով՝ նոր ստորաբաժանումները կընգրկեն Challenger 3 տանկերի կատարելագործված տարբերակներ, Boxer զրահափոխադրիչներ, Ajax թրթուրավոր մարտական մեքենաներ, հրետանային զենք եւ փոխադրամիջոցներ՝ վնասազերծված ականների եւ անօդաչուների համար: Ենթադրվում Է, որ ավելի քան 250 անձնակազմով բրիգադը կտեղաբաշխեն «ի դեպս Ռուսաստանի հետ պատերազմի»: Վերջին ժամանակներս արեւմտյան ԶԼՄ-ներում եւ Ուկրաինայում կրկին սպառնալիքներ են հնչում «Ռուսաստանի ներխուժման» առնչությամբ: Կրեմլում նմանօրինակ հայտարարությունները համարել են նպատակաուղղված տեղեկատվական արշավ լարվածության բորբոքման համար, որտեղ Ռուսաստանին փորձում են ներկայացնել որպես կողմ, որն սպառնում Է Դոնբասում հակամարտության կարգավորման գործընթացին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am