Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանի 100-ամյակը Երևանի կոնսերվատորիան կտոնի յուրահատուկ համերգով

Օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանի 100-ամյակը Երևանի կոնսերվատորիան կտոնի 
յուրահատուկ համերգով

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նախատեսում է հետաքրքիր միջոցառմամբ նշել XX դարի աշխարհահռչակ կոնտրալտո Լիլի Չուգասզյանի 100-ամյա հոբելյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ԵՊԿ Oպերային ստուդիայում: Ամբողջ գեղարվեստական համադրումն արել է Հասմիկ Պապյանը։

Համերգին կնախորդի երգչուհու անձնական արխիվից լուսանկարների ցուցադրություն, կցուցադրվեն Լիլի Չուգասզյանի կատարումների և հարցազրույցների տեսագրությունները, ընտանիքի տեսաուղերձները։ Համերգի ընթացքում հանդես կգան տարբեր սերունդների մեցցո-սոպրանոներ, այդ թվում՝ կոնսերվատորիայի ուսանողուհիներ։ Միջոցառման բանախոսների թվում են Տիգրան Մանսուրյանը, Հասմիկ Պապյանը, Լիլի Չուգասզյանի ընտանիքի անդամները։

Լիլի Չուգասզյանը 1960-1980-ական թվականներին երգել է Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում (290 ներկայացում)։ Համագործակցել է մեծագույն դիրիժորներ Հերբերտ ֆոն Կարայանի, Լեոնարդ Բերնստայնի, անվանի երգիչներ Լուչիանո Պավարոտիի, Պլասիդո Դոմինգոյի, Մոնսերատ Կաբալյեի և ուրիշների հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am