Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախի դատախազությունն ապացույցներ է ներկայացրել, որ Ճարտար գյուղի բնակիչը ադրբեջանցի զինվորականների կողմից հեռահար կրակոցով է սպանվել

Արցախի դատախազությունն ապացույցներ է ներկայացրել, որ Ճարտար գյուղի բնակիչը 
ադրբեջանցի զինվորականների կողմից հեռահար կրակոցով է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը հերքել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բնակիչ Սեյրան Սարգսյանի սպանության մասին ադրբեջանական կողմի ներկայացրած կեղծ վարկածը՝ շեշտելով, որ Արցախի խաղաղ բնակիչը հեռահար կրակոցով է սպանվել Ադրբեջանի զինուժի կողմից:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ Արցախի գլխավոր դատախազությունն իր պաշտոնական հաղորդագրությունում ներկայացրել է ադրբեջանական կողմի կեղծ վարկածը հերքող ապացույցներ:

«Դեպքի կապակցությամբ ադրբեջանական կողմը ներկայացրել էր կեղծ վարկած այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Սեյրան Սարգսյանը հարձակվել էր ադրբեջանական դիրքի վրա, որի ընթացքում, իբր, չեզոքացվել էր՝ դիրքից մի քանի մետր հեռավորությամբ: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքները թույլ են տալիս փաստելու այն վարկածը, որ Սեյրան Սարգսյանը սպանվել է հեռահար կրակոցով, որից հետո ադրբեջանական զինվորականները նրա մարմինը չեզոք գոտուց տեղափոխել են իրենց մարտական դիրք: Այդ մասին են վկայում նաև դեպքի վայրի հարևանությամբ տեղակայված տեսադիտարկման սարքերի արձանագրած տեսանյութերի հետազոտման արդյունքները», - հայտնել են դատախազությունից՝ ընդգծելով, որ Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետերն անմիջական ու իրական վտանգ են ներկայացնում համայնքային խաղաղ բնակչության կյանքի ու կենսական նշանակություն ունեցող այլ իրավունքների համար:

Մարտունու շրջանի Ճարտար գյուղի 65-ամյա բնակիչը նույն համայնքի վարչական տարածքում 2021 թվականի դեկտեմբերի 3-ին դիտավորությամբ սպանվել էր ադրբեջանցի զինծառայողների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am