Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Բուստեր-չափաբաժինը արդյունավետ կպայքարի օմիկրոնի դեմ

Բուստեր-չափաբաժինը արդյունավետ կպայքարի օմիկրոնի դեմ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուստեր-չափաբաժնով պատվաստվելը  բավականին արդյունավետ է նաև օմիկրոնի դեմ պայքարում:

Այս մասին «Արմենպրես»-ին ասաց  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նա նշեց , որ եթե  արդեն կա օմիկրոն շտամով վարակված երկու դեպք, որպես մասնագետ չի բացառում, որ օմիկրոնը արդեն շրջանառվում է նաև Հայաստանում: Եթե ամբողջ աշխարհում  և մեր հարևան երկրներում կա, բնականաբար, Հայաստանը չէր կարող զերծ մնալ:« Այս պահին որոշ խմբերի շրջանակներում պարբերաբար իրականացվում է այդ հետազոտությունները, տվյալ դեպքում  նմուշները վերցրել են սահմանի անցման կետ մուտք գործած անձանցից: Գործընթացը շարունակական է մեր հետազոտությունները շարունակվում են տարբեր խմբերի բուժառուների շրջանակում, ովքեր ունեն ախտանշաններ, որպեսզի պարզենք, թե՞ որտեղից է անջատվում օմիկրոնը այսինքն ունե՞նք շրջանառություն, թե՞ ոչ :Հաստատված  երկու դեպքերը  ՀՀ քաղաքացիներ են, կլինիկական թեթև ընթացքով: Նրանք բուժումը ստանում են տանը»,- ասաց մասնագետը:

Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ օմիկրոնի ախտանշանները շատ նման են այլ շտամերով վարակված անձանց մոտ առկա  ախտանշաններին՝ ջերմության բարձրացում, հազ, քթից արտահոսք, մկանացավ:

«Ըստ միջազգային կազմակերպության հետազոտության տվյալների օմիկրոնի պարագայում շատ ավելի քիչ է ախտահարվում թոքային հյուսվածքը, և թոքաբորբեր ավելի քիչ են առաջանում: Սա ասում եմ այսօրվա տվյալով, քանի որ այն անընդհատ շարունակական հետազոտության փուլում է, և չի բացառվում, որ մի քանի օր հետո նոր տեղեկատվություն ունենանք»,- ասաց Աբովյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am