Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Կրեմլում հաստատել են հունվարի 28-ին պլանավորված Պուտինի եւ Մակրոնի զրույցը

Կրեմլում հաստատել են հունվարի 28-ին պլանավորված Պուտինի եւ Մակրոնի զրույցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը պլանավորված Է ուրբաթ օրը՝ հունվարի 28-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իսկապես, ուրբաթ օրը հեռախոսազրույց Է պլանավորված»,-Պեսկովը լրագրողներին ասել Է հունվարի 26-ին: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել Էր, որ հույս ունի ուրբաթ օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ՝ հրատապ խնդիրները քննարկելու համար: «Դա անհրաժեշտ Է ստեղծված իրադրությունը քննարկելու, ավելի հստակ պատկերացում ստանալու համար: Դա երկխոսություն կլինի պարզաբանումներ ստանալու նպատակով»,-հայտարարել Է Մակրոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]