Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում բացվել է BAJ Unicorn ակադեմիա․ մեքենայական ուսուցման ինժեներներ կպատրաստվեն

Հայաստանում բացվել է BAJ Unicorn ակադեմիա․ մեքենայական ուսուցման ինժեներներ 
կպատրաստվեն

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Orion»-ի և «BAJ Accelerator»-ի նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկել է «BAJ Unicorn Academy» ծրագիրը, որի առաջին դասընթացում մեքենայական ուսուցման  բարձրակարգ ինժեներներ կպատրաստվեն։ ՏՏ ոլորտի կրթական ծրագիրն իրագործում է «Armenian Code Academy»-ն (ACA)՝ «Embodied» և «cognaize» ընկերությունների ֆինանսավորմամբ։  

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են « Armenian Code Academy»-ից, կրթությունն  ուսանողների համար անվճար է, առաջին դասը տեղի է ունեցել հունվարի 28-ին, ուսումը կտևի 5 ամիս` 20 ընտրված շրջանավարտներով։ 

«Ապագա միաեղջյուր ընկերությունների հետ աշխատելով, անմիջապես արձանագրեցինք, որ Հայաստանում ավագ մասնագետների պակաս կա։ Մեր գնահատմամբ, հետագա տարիներին նույնպես ՏՏ ընկերությունները շարունակելու են արագ զարգանալ, հետևաբար, մասնագետների կարիք ավելի շատ է լինելու։ Որոշեցինք խնդիրը լուծել կրթության և միջազգային չափանիշներով փորձառության հնարավորություն ստեղծելու միջոցով: Հաջողության դեպքում ուսանողների և ծրագրերի քանակը կավելացնենք»,- նշել է «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը։ 

«Armenian Code Academy»-ի համահիմնադիր, տնօրեն Նարեկ Ասլիկյանն էլ ընդգծել է, որ մեքենայական ուսուցման բարձրակարգ ինժեներներ պատրաստելու համար հրավիրել են դասախոսների աշխարհի առաջատար ընկերություններից և համալսարաններից։ Դասախոսներ ունեն Արիզոնայի համալսարանից, Google-ից և այլ միջազգային ընկերություններից։ 

Լավագույն ուսանողներն աշխատանքի առաջարկ կստանան «Embodied» և «cognaize» ստարտափներից, որոնք երկուսն էլ մեծ հաջողություններ են արձանագրել համաշխարհային շուկայում և ներկայում ակտիվորեն համալրում են հայաստանյան թիմերը։ BAJ Unicorn ակադեմիայում ստացած գիտելիքների շնորհիվ շրջանավարտները նաև մրցունակ կլինեն աշխատաշուկայում և պահանջված կլինեն այլ ընկերություններում։

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

«BAJ Accelerator»-ը աճն արագացնող ծրագիր է, որը նախատեսված է «Seed»-ից «Series A+» փուլերի ստարտափների համար: «BAJ Accelerator»-ը աշխարհում առաջինն է, որն «արագացնում է տեխնոլոգիաների զարգացումը», հասունացնում է ստարտափները` դարձնելով ներդրումների ենթակա: Ծրագիրն ընդգրկում է թեմաների տպավորիչ շրջանակ, այդ թվում՝ ֆինանսավորման, աճի, բիզնեսի, իրավաբանական, ներդրումների, ակադեմիական: «BAJ Accelerator»-ը իր արագընթաց զարգացումն է բերում «Քիչ խոսակցություններ, շատ գործարքներ» տեսլականով

Armenian Code Academy-ն տեխնոլոգիական կրթության առաջատար հաստատություն է՝ հիմնադրված Երևանում։ Վերջին վեց տարիների ընթացքում (ACA-ն) առաջարկում է բարձրորակ կրթական ծրագրեր ինչպես սկսնակ էնտուզիաստների համար, ովքեր ցանկանում են մուտք գործել ծրագրավորման ոլորտ, այնպես էլ փորձառու ծրագրավորողների՝ ընդլայնելու իրենց մասնագիտական հորիզոնները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am