Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի ներկայացուցչի անունը հայտնի կդառնա մարտի սկզբին. Հանրայինը դեռ քննարկումների փուլում է

«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի ներկայացուցչի անունը հայտնի կդառնա մարտի 
սկզբին. Հանրայինը դեռ քննարկումների փուլում է

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերությունը դեռ քննարկումների փուլում է, և հստակ չէ, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերության Հանրային կապերի և թվային հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանը:

«Մենք դեռ չենք հասել վերջնական փուլին: Դեռ որոշված չէ մասնակցի անունը: Երբ վերջնական որոշում լինի, պաշտոնապես կհրապարակենք նրա անունը»,-նշեց Օհանյանը:

Նրա խոսքով՝ դեռ ժամանակ կա, և Հանրայինն այն օգտագործում է աշխատանքային քննարկումները վերջնական փուլ հասցնելու համար: Օհանյանն ընդգծեց՝ համացանցում տարածված տեղեկությունները, թե այս կամ այն երգիչը կամ երգչուհին են ներկայացնելու մեր երկիրը մրցույթում, իրականում  խանգարում են արտիստների հետ բանակցություններին:

Աննա Օհանյանը շեշտեց, որ մասնակցի անունը հայտնի կդառնա 2022-ի մարտի սկզբին:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Rosa Linn-ը (Ռոզա Կոստանդյան)։

«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթն անցկացվելու է Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am