Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Երգչուհի Մարիցա Թիլիքյանը «Գրան պրի» մրցանակի է արժանացել միջազգային մրցույթում

Երգչուհի Մարիցա Թիլիքյանը «Գրան պրի» մրցանակի է արժանացել միջազգային 
մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը «Wielkopolski Bells-2022» երգի միջազգային մրցույթ-փառատոնին և ամփոփիչ գալա համերգին ներկայացրել է Հայաստանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊՀ-ից հայտնում են, որ Լեհաստանի Օստրով Վիելկոպոլսկ քաղաքի Երիտասարդական մշակութային կենտրոնում անցկացված մրցույթում Մարիցա Թիլիքյանն իր տարիքային խմբում արժանացել է «Գրան պրի» մրցանակին:

Ժյուրիի որոշմամբ՝ բոլոր մասնակիցների մեջ լինելով լավագույնը և տարբերվելով պրոֆեսիոնալ կատարմամբ՝ նա արժանացել է նաև «Սուպեր գրան պրի» մրցանակին:

Թիլիքյանը ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի և «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սան է: Նա մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների՝ արժանանալով գլխավոր մրցանակների:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am