Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Զանգակ» հրատարակչությունը գրքի տոնը նշում է մի շարք նախաձեռնություններով

«Զանգակ» հրատարակչությունը գրքի տոնը նշում է մի շարք նախաձեռնություններով

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրվա շրջանակում «Զանգակ» հրատարակչությունը մասնակցում է Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ տոնավաճառ-ցուցահանդեսին, որը մեկնարկեց փետրվարի 18-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրատարակչության հասարակայնության հետ կապերի մասնագետ Աելիտա Չիլինգարյանն ասաց՝ «Զանգակ»-ը ամենայն ուշադրությամբ  և պատասխանատվությամբ է մոտենում Գիրք նվիրելու օրվան, որը նշվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, և միջոցառումներ կազմակերպում տարբեր նախասիրությունների տեր մարդկանց, տարբեր տարիքային խմբերի համար:

«Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացրել ենք ոչ միայն մանկական, մանկապատանեկան, այլև գեղարվեստական, թարգմանչական գրականություն, անցկացրել ենք «Կախարդին գումարած ագռավ» միջոցառումը, որի շրջանակում գրքից հատվածներ ենք ընթերցել երեխաների համար, փոքրիկները ծանոթացել են Ջերոնիմո մկնիկի հետ, որը նրանց պատմեց «Զանգակ»-ի նորությունների մասին ու երեխաներին փոքրիկ նվերներ բաժանեց»,-նշեց Չիլինգարյանն ու հավելեց, որ սպասված է «Ընծայագիրք» նախաձեռնությունը, որը կյանքի են կոչել դեռ դեկտեմբերից և այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում:

«Ընծայագիրք» նախաձեռնության շրջանակում նվիրում ենք՝ գրքեր բեսթսելերներ:, Հետաքրքրվածները մեր սոցիալական ցանցերում նայում են հուշումները, լուծում են հանելուկներն ու հասկանում, թե քաղաքի որ անկյունում և որ ժամին ինչ գիրք է թաքնված: Ժամանակին գնում են այդ վայր ու ստանում գիրքը: Այսօր, երբ  գիրքը թաքցրել էինք  Առնո Բաբաջանյանի արձանի մոտ և այն պետք է հայտնաբերվեր ժամը  13:30-ին, նկատեցինք, որ 12:00-ից արդեն այնտեղ մարդիկ են սպասում: 20 ընթերցող կար: Կողմնորոշվեցինք ու նոր հարցերի միջոցով ընտրեցինք հաղթողին»,-պատմեց Աելիտա Չիլինգարյանն ու հավելեց, որ հրատարակչությունն առաջիկայում կրկին հանդես կգա հետաքրքիր ծրագրերով:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am