Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Հայ ժամանակակից գրողները Գրքի տոնին հետաքրքիր ստեղծագործություններ նվիրեցին անցորդներին

Հայ ժամանակակից գրողները Գրքի տոնին հետաքրքիր ստեղծագործություններ 
նվիրեցին անցորդներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության անդամները Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին,  թե՛ իրենց, թե՛ այլ հեղինակների ստեղծագործություններ նվիրեցին անցորդներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ տոնին վերաբերող միջոցառումները մեկնարկել են դեռ փետրվարի 18-ից: Նա շեշտեց՝ գրքին նվիրված միջոցառումներ են կազմակերպվում ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում:

«Տոնը կրում է Թումանյանի ոգին: Այսօրվա մեր կարգախոսն է «Թե սիրում ես Թումանյան, նվիրիր գիրք»: Երբեմն մարդը մտածում է միայն գիրք նվեր ստանալու մասին, այնինչ կարևոր է նաև նվիրելը: Գիրք նվիրելով մարդիկ բարություն, սեր և հավատ են տարածում»,-շեշտեց Միլիտոնյանն ու հավելեց՝ առավոտյան հյուրընկալել են թիվ 133 դպրոցի աշակերտներին՝ նրանց նվիրելով ամսագրեր ու գրքեր:

Գիրք նվիրելու օրը, որը 2022-ին նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին, Հայաստանում արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից: Տոնի շրջանակում ընթերցասերները հնարավորություն են ունենում մասնակցելու գրքին նվիրված փառատոնների, շնորհանդեսների, տոնավաճառների, հանդիպում են իրենց սիրած հեղինակներին ու նոր գրքերով հարստացնում թե՛ սեփական, թե՛ մտերիմների գրադարանները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am