Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նոր կինոալիքներ Ucom-ում, և լավ լուր Unity տարիֆների բաժանորդների համար

Նոր կինոալիքներ Ucom-ում, և լավ լուր Unity տարիֆների բաժանորդների համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերությունը Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդների համար ձեռք է բերել HD որակի երկու՝ «Киносерия» և «Киносвидание» վարկանշային կինոալիքների վերահեռարձակման իրավունքը։

Ավելին, Unity տարիֆի բաժանորդներն այսուհետ կստանան առավելագույն քանակությամբ ալիքներ դիտելու հնարավորություն ոչ միայն հիմնական հեռուստացույցով, այլ փաթեթում ներառված հավելյալ բոլոր հեռուստատեսային սարքերով։

«Այսուհետ մեր հեռուստատեսային ծառայությունից օգտվող Unity տարիֆի բաժանորդներն իրենց հավելյալ հեռուստաէկրաններով կարող են վայելել ոչ թե 139 բազմաժանր հեռուստաալիքների արտադրանքը, այլ հիմնական փաթեթով նախատեսված ամբողջ խմբաքանակը։ Սիրված հաղորդումներն ու ֆիլմերն այսուհետ հասանելի կլինեն ձեր տան ցանկացած անկյունում», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։  

«Киносерия» հեռուստաալիքով ցուցադրվում են աշխարհի առաջատար կինոարտադրողների կողմից ստեղծված հեռուստաֆիլմեր՝ պատմական, հոգեբանական և հետաքննական  դրամա ժանրերում, իսկ «Киносвидание» հեռուստաալիքը վստահաբար կգոհացնի սիրո պատմություններ և ռոմանտիկ կատակերգություններ նախընտրող բաժանորդներին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am