Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառմամբ ամբողջ գիշեր խախտել է հրադադարը. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և ականանետերի 
կիրառմամբ ամբողջ գիշեր խախտել է հրադադարը. Արցախի ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև՝ ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից, նշելով, որ մասնավորապես, մարտի 9-ին ժամը 14։00-14։30-ի սահմաններում Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50-ից մինչև մարտի 10-ի ժամը 05։40-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am