Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Հայաստանն իր զբոսաշրջային ներուժը կներկայացնի MITT Moscow ամենամյա միջազգային ցուցահանդեսում

Հայաստանն իր զբոսաշրջային ներուժը կներկայացնի MITT Moscow ամենամյա 
միջազգային ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսում, որը կկայանա մարտի 15-ից 17-ը, Հայաստանը կրկին կններկայացնի իր զբոսաշրջային ներուժը մեկ միասնական տաղավարով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի էջը։

«ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ` Հայաստանից ցուցահանդեսին կմասնակցեն 13 զբոսաշրջային ընկերություն։

MITT Moscow Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսն է, որին Հայաստանը տարեց տարի մասնակցել է։ Ռուսաստանը Հայաստանի զբոսաշրջային ամենամեծ և առաջնային շուկաներից է։ 2021թ․-ին ամենամեծ զբոսաշրջային հոսքերը Ռուսաստանից էին: Անցյալ տարի Հայաստան էին ժամանել 350,569 ռուսաստանցի զբոսաշրջիկ։

Երեք օրվա ընթացքում հայկական տաղավարում կներկայացվեն Հայաստանի զբոսաշրջային առաջարկների բազմազանությունը՝ արկածային, գաստրո զբոսաշրջություն, գինու ուղղություններ, երևանյան և մարզային փառատոններ, իրական փորձառություններ, Հայաստանի մշակութային արժեքներ և այլն»,- ասվում է հաղորդագրության։

Ըստ աղբյուրի՝ նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողօսեանի և ՌԴ, ԱՊՀ երկրների գործընկերների, ոլորտի կներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերները և վերջինիս անդրադարձը զբոսաշրջության վրա, ստեղծված իրավիճակում համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը երկրների միջև։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]