Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ռոբերտ Քոչարյանը վատառողջ է. դատական նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանը վատառողջ է. դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանը չի կարողացել ներկայանալ դատական նիստին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահը չի ներկայացել այսօրվա դատական նիստին վատառողջ լինելու պատճառով։ Պաշտպանը ներկայացրեց նաև համապատասխան բժշկական տեղեկանքը և հայտնեց, որ նախնական տվյալներով բուժումը կտևի մոտ 10 օր։ 

Հաշվի առնելով նախագահ Քոչարյանի բացակայությունը՝ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am