Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուբինյանն ընդդիմադիրներին առաջարկում է վարչապետի մասնակցությամբ փակ քննարկում անցկացնել

Ռուբինյանն ընդդիմադիրներին առաջարկում է վարչապետի մասնակցությամբ փակ 
քննարկում անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների գործընկերներին առաջարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ փակ աշխատանքային քննարկում կազմակերպել Ազգային ժողովի խորհրդի ֆորմատով, որում կքննարկվեն երկրի անվտանգային հարցերը:

«Երեկ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ քննարկումների արդյունքում, նաև քննարկելով վարչապետի հետ, ես «Հայաստան» խմբակցությանը առաջարկել եմ կազմակերպել փակ աշխատանքային քննարկում վարչապետի և ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ: Մեր ընդդիմադիր գործընկերներն ինձ ասել են, որ այդ ձևաչափն այդքան էլ ընդունելի չէ: Կրկին վարչապետի հետ քննարկելո՝ ես արել եմ երկրորդ առաջարկը` կազմակերպել փակ աշխատանքային քննարկում Ազգային ժողովի խորհրդի ձևաչափով, որում ներառված են նաև ընդդիմադիր գործընկերները երկու խմբակցություններից: Ոչ դրական, ոչ բացասական պատասխան այս պահի դրությամբ չեմ լսել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Ռուբինյանը:

Ռուբինյանը համաձայն է` կան հրատապ քննարկման հարցեր և առաջարկում է այդ հրատապ հարցերը քննարկել առաջարկված ֆորմատով:

«Ակնկալում եմ ձեր պատասխանը»,- հավելեց Ռուբինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am