Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կայացավ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման եվ վերակառուցման շինարարական աշխատանքների միջազգային մրցույթը

Կայացավ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման եվ վերակառուցման 
շինարարական աշխատանքների միջազգային մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար 2021թ. դեկտեմբերի 23-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  գնումների էլեկտրոնային համակարգում տեղադրվել էր մրցութային փաթեթ և հայտարարվել էր մրցույթ: Հայտերի ընդունելության վերջնաժամկետի լրանալով պայմանավորված՝ մրցութային ամբողջական փաթեթների ուսումնասիրման նպատակով գնահատող հանձնաժողովի կողմից պաշտոնապես բացվել են կազմակերպությունների  ներկայացրած հայտերը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, գնահատող հանձնաժողովը, որի կազմում են ՊԵԿ-ի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, կուսումնասիրի տվյալ կազմակերպությունների ներկայացրած մրցութային ամբողջական փաթեթները, նրանց նախկինում կատարած աշխատանքներն ու ներկայացրած գնային առաջարկները:

Ներկայացված հայտերի վավերականության ժամկետը 120 օր է:

«Մեղրիի սահմանային անցակետի ծրագիրն» իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված վարկային և դրամաշնորհային համաձայնագրի համաձայն: Ծրագրի արժեքը մոտավորապես 21 միլիոն եվրո է, շինարարական աշխատանքները տևելու են 30 ամիս:

Սահմանային անցակետը լինելու է գերժամանակակից, անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով՝ նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք՝ 4000 քմ կառուցապատման մակերեսով՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով, 40000 քմ ավտոկայանատեղի, մուտքային և ելքային 5 հոսանքագիծ, ինչպես նաև հագեցած է լինելու գերժամանակակից ռենտգեն-սարքավորումներով:

Մեղրիի անցակետի արդիականացումը կարագացնի և կհեշտացնի սպասարկումը, ինչպես նաև կնպաստի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաև տարանցիկ փոխադրումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am