Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայտնի են 2022-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման ժամկետները

Հայտնի են 2022-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը 2022-ին տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև՝ ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոններից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարվել է նաև փառատոնի արտադրական հարթակի՝ GAIFF Pro հավատարմագրման բացման  մասին։

GAIFF Pro-ն սկսում է C2C նախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի հայտերի ընդունումը: C2C շուկան այս տարի տեղի կունենա հուլիսի 11-15-ը: 

Որպես GAIFF Pro-ի բաղադրիչ՝ C2C տարածաշրջանային համատեղ արտադրության շուկան Արևմտյան Ասիայի տարածաշրջանի կինոռեժիսորների համար նախատեսված միջազգային հարթակ է, որը հնարավորություն է տալիս զարգացնել ռեժիսորի առաջին կամ երկրորդ ֆիլմի նախագիծը, ինչպես նաև այն ներկայացնել կինոոլորտի միջազգային մասնագետներին՝ խթանելով և հաստատելով համագործակցություն երկրների միջև:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am