Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Անցկացվել է սպաներին բնակարանով ապահովման նպատակային ծրագրի շահառուների վիճակահանությունը

Անցկացվել է սպաներին բնակարանով ապահովման նպատակային ծրագրի 
շահառուների վիճակահանությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայանում անցկացվել է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուների վիճակահանությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, վիճակահանության միջոցով որոշվել են այն զինծառայողները, ովքեր հնարավորություն կունենան 2022 թվականի ընթացքում հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմաններով ձեռք բերել անշարժ գույք ՀՀ տարածքում։

Ըստ աղբյուրի՝ վիճակահանության ընթացքին հետևել և պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուներին շնորհավորել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]