Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Լույս է տեսել Չարենցի «Դանթեական առասպելի» իտալերեն նոր թարգմանությունը

Լույս է տեսել Չարենցի «Դանթեական առասպելի» իտալերեն նոր թարգմանությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրատարակվել է Եղիշե Չարենցի «Դանթեական առասպելի» իտալերեն նոր թարգմանությունը (թարգմանիչ՝ Պիերպաոլո Ֆաջջի)։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Հայ-իտալական համագործակցությամբ իրականացված և Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված այս նոր երկլեզու գրքի լույսընծայումը հնարավոր է դարձել «Ակտուալ արվեստ» հրատարակչության և «Pontem Armeniae» թարգմանչական գրասենյակի համատեղ ջանքերի շնորհիվ։

Հրատարակությունը ներառում է Չարենցի նաև այլ բանաստեղծությունների թարգմանություններ, որ իրականացրել է գրքի խմբագիրը՝ Գրիգոր Ղազարյանը:

Երեկոյի ընթացքում թարգմանիչները խոսեցին արված թարգմանությունների, դրանց առանձնահատկությունների և թարգմանաբանական որոշ խնդիրների մասին։ Այնուհետև հաջորդեցին հայերեն-իտալերեն զուգադրական ընթերցումներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am