Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 26-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է բարեկամ Սիրիայի հետ  պատմական եղբայրությունը եւ բազմաբեւեռ կապերի առկայությունը՝ ընդգծելով սիրիահայ համայնքի գործուն դերակատարումը:

Անդրադառնալով Սիրիայի խորհրդարանում հայազգի պատգամավորների ներկայությանը՝  Ալեն Սիմոնյանը ողջունել է նրանց ընդգրկվածությունը նաեւ Հայաստանի հետ բարեկամական խմբում:

Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Համուդահ Սաբբաղի ուղերձը, որը վերահաստատում  է խորհրդարանների միջեւ ձեւավորված փոխվստահությունն ու համագործակցությունը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Սիրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ այս համատեքստում շեշտելով երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի կյանքի կոչումը:  Փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում երկուստեք արձանագրվել  է միջխորհրդարանական համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, հետպատերազմյան Արցախին, ինչպես նաեւ՝ Սիրիայում հայ խաղաղապահների իրականացրած առաքելությանը:

Հանդիպման ավարտին սիրիացի գործընկերները հիշել են իրենց երկրում տարածված ժողովրդական ճշմարտությունը, որ հավատարմությանը հավատարմությամբ են պատասխանում՝ ընդգծելով, որ այն ի հայտ է եկել հայերի եւ սիրիացիների խաղաղասիրության եւ փոխվստահության արդյունքում: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am