Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Գյումրիում կայացավ «Բոհեմ» ներկայացման առաջնախաղը

Գյումրիում կայացավ «Բոհեմ» ներկայացման առաջնախաղը

ԳՅՈՒՄՐԻ,  28  ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու դրամատիկականի փոքր թատրոնում կայացավ «Բոհեմ» ներկայացման առաջնախաղը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու դրամատիկական թատրոնն առաջին անգամ է անդրադառնում փաստագրական ժանրին: Ներկայացումը բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Տաթև Ժաքյանը։

Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է՝ թատրոնը հանդիսատեսի դատին է ներկայացնում աշխարհ նվաճած 4 կանանց՝ Էդիթ Պիաֆ, Կոկո Շանել, Մարինա Ցվետաևա, Ֆրիդա Կալո․ նրանք  նվաճեցին աշխարհը, բայց չգտան իրենց երջանկությունը։ Տարբեր ճակատագրերով, տարբեր ժամանակներում ու տարբեր երկրներում ապրած այս կանանց միավորում է մեկ բան՝ չորսն էլ  բոհեմական կյանք են ունեցել, բայց նաև զրկանքներ ու հիասթափություններ։

«Առաջին անգամ ներկայացման երեք օրերի տոմսերը սպառվել են»,-նշեց Լյուդվիգ Հարությունյանը՝խոստանալով որ ներկայացումը կդառնա այցեքարտային ներկայացում թատրոնի համար:

Պիեսի հեղինակը երիտասարդ դրամատուրգ Մարիա Ակոպովան է:

Արմենուհի Մխոյան 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am