Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Ընդդիմությունը շարունակում է իրազեկման ակցիաներն ու երթերը

Ընդդիմությունը շարունակում է իրազեկման ակցիաներն ու երթերը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր ուժերը ապրիլի 28-ին հանրապետության տարբեր հատվածներում շարունակել են ակցիաներն ու իրազեկման երթերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրվա ընթացքում հանրապետականները Իսահակյանի արձանի մոտից երթով շարժվել են դեպի կառավարության շենքի մոտ, ապա շարունակել Ազատության հրապարակ: Նրանց շարքում էին նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը: Ներկա էր նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Երթի մասնակիցներին Ազատության հրապարակում ողջունեց նստացույց իրականացնող «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Բոլորս իրար հետ ունենք մեկ նպատակ, մեր նպատակը շատ արդար է և ճիշտ, մեր նպատակն է ունենալ հզոր հայրենիք, հզոր Արցախ, հզոր Հայաստան և  մեր մեծ հայրենիքում ապրող արժանապատիվ հայ: Հայի արժանապատվությունը ոչ մեկ չի կարող խլել, որևէ մեկը չի կարող մեզնից խլել մեր հայրենիքն ու մեր երկիրը: Մենք չենք կարող դա թույլ տալ»,-ասաց Վանեցյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ հավաքված մարդկանց թիվը գնալով ավելի է շատանալու: Այնուհետև հավաքված անձանց դիմելուց հետո Արթուր Վանեցյանի գլխավորությամբ ժամը 19:00-ին Ազատության հրապարակից մեկնարկեց քայլերթը:

Ինչպես Վանեցյանը հայտարարեց՝ քայլերթի մասնակիցները պետք է անցնեն Թումանյան, Խանջյան, Գրիգոր Լուսավորիչ, Իտալիայի փողոցներով, Հանրապետության հրապարակով, Սախարովի հրապարակով, Նալբանդյան փողոցով, որից հետո նորից վերադառնան Ազատության հրապարակ:

«Երկար չենք քայլելու: Եվս երկու օր, և կանցնենք մեր պայքարի հաջորդ փուլին»,-ասաց Վանեցյանը՝ հորդորեց չհոգնել, չհուսահատվել:

Օրվա ընթացքում Երևանի տարբեր հատվածներում իրականացվել են իրազեկման ակցիաներ՝ փակելով փողոցներ, բերման են ենթարկվել քաղաքացիներ:

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Զեմֆիրա Միրզոևան  էլ մի խումբ անձանց հետ շարունակել են Տիգրանաշենից դեպի Երևան քայլերթը:

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]