Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Երևանում հունիսին կանցկացվի «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը  

Երևանում հունիսին կանցկացվի «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթի 
եզրափակիչ փուլը  

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլն այս տարի կանցկացվի հունիսի 15-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի կազմակերպիչները հայտնում են, որ մասնակցելու համար Հայաստան կժամանեն ինչպես ԱՊՀ անդամ երկրների, այնպես էլ Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններից (ընդհանուր՝ 19 երկրից) 18-25 տարեկան 25-30 գեղեցկուհիներ, որոնք հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։

«Մրցույթի 4 տարբեր փուլին ըստ պատշաճի ներկայանալու համար գեղեցկուհիները Հայաստան կժամանեն հունիսի 3-ին և կմնան մինչև հունիսի 18-ը: Գեղեցկուհիների հետ ողջ ընթացքում կաշխատեն Ռուսաստանից հրավիրված մասնագետներ՝ բեմական խոսքի վարպետ, հոգեբան, դերասանի վարպետության մասնագետ, պարուսույց, բեմական կեցվածքի մասնագետ և այլն: «Միսս ԱՊՀ» մրցույթին մասնակցում են իրենց երկրի ստանդարտներով ընտրված գեղեցկուհիներ։ Վիրահատական փոքր միջամտությունները խնդիր չեն, բայց դա չի կարող լինել բնական տեսքի ամբողջական փոփոխության տարբերակով: Լավագույններին ընտրելու է ԱՊՀ-ից և այլ պետություններից ժամանած պրոֆեսիոնալներից բաղկացած ժյուրին, ում անունները կբացահայտվեն առաջիկայում»,- ասվում է հաղորդագրության մեջ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]