Արման Իսրայելյանը նշանակվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար
17:31, 10 Մայիս 2022
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արման Իսրայելյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (ՆԱՏՕ) Հայաստանի առաքելության ղեկավար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Գագիկ Հովհաննիսյանը հետ է կանչվել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում