Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ռոսավիացիա»-ն ՌԴ-ի 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը երկարացրել Է մինչեւ մայիսի 19-ը

«Ռոսավիացիա»-ն ՌԴ-ի 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը երկարացրել Է մինչեւ մայիսի 19-ը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսավիացիա»-ն 13-րդ անգամ երկարացնում Է թռիչքների արգելքը ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի 11 օդանավակայաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի 11 օդանավակայաններում երկարացվել Է մինչեւ 2022 թվականի մայիսի 19-ը, Մոսկվայի ժամանակով 03-45-ը:

Սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել Է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններին»,-ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Ուղեւորներին հանձնարարվում Է այդ քաղաքներ հասնել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայաններով:

Ռուսաստանի մյուս օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են «Ռոսավիացիա»-ում: ՌԴ-ի ներսում թռիչքների սահմանափակումները «Ռոսավիացիա»-ի կողմից մտցվել են փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am