Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը
10:40, 13 Մայիս 2022
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Նիստին մասնակցում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը մայիսի 12-ին Դուշանբեում հանդիպում էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին հաջորդել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրվեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում