BigStory-ն 200 հազար դոլար ներդրում է կատարել BlueQubit-ում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ BigStory VC վենչուրային հիմնադրամը կատարել է $200 000-ի ներդրում BlueQubit ստարտափում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «ԲիգՍթորի»-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։
Հրանտ Ղարիբյանը և Հայկ Տեփանյանը հիմնադրել են BlueQubit ընկերությունը, և աշխատում են քվանտային համակարգիչների համար ունիվերսալ ծրագրային գրադարան ստեղծելու վրա:
«Քվանտային համակարգիչների ինդուստրիայի ծավալը այսօրվա տարեկան 500 միլիոն դոլարից հասնելու է 8 միլիարդ դոլարի 2027 թվականին»,- գրել է Արտավազդ Մինասյանը։
BigStory-ն արդեն իսկ ներդրումներ է կատարել ProdMap AI, Zoomerang, WildLearner, Mythrill ստարտափներում։
Նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը եւ Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում