Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը շնորհակալագրեր է հանձնել Եվրամիության և գերմանական IRZ-ի գործընկերներին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը շնորհակալագրեր է հանձնել Եվրամիության և 
գերմանական IRZ-ի գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատը հունիսի 6-ին հյուրընկալել է Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից, երկու կառույցների միջև ձևավորվել են գործընկերային ջերմ հարաբերություններ, ինչի շնորհիվ տարիներ ի վեր համատեղ ծրագրով իրականացվել են փաստաբանների վերապատրաստման դասընթացներ:

«Ողջունելով հյուրերին` Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամին՝ Փաստաբանների պալատի հետ երկար ժամանակ համագործակցելու համար:

Փաստաբանների պալատի նախագահը բարձր է գնահատել Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի փաստաբանների անկախությանը և Հայաստանում արդարադատության համակարգի որակը զագացնելուն միտված նվիրական ջանքերը:

Սիմոն Բաբայանն ընդգծել է, որ մշտապես նկատել  է փաստաբանների ակտիվ մասնակցությունը և մեծ գոհունակությունը երկուստեք համագործակցության շրջանակներում կազմակերպվող դասընթացներին:

Նան նաև նշել է, որ հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Փաստաբանների պալատի, այլև ողջ իրավական համակարգի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Փաստաբանների պալատի նախագահը նաև շնորհակալագրեր է հանձնել Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի գործընկերներին, ընդգծելով, որ այս համագործակցությունը նպաստել է փաստաբանության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ու կատարելագործմանը:

Նշվում է, որ Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի` «Արդարադատության համակարգի ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերը շնորհակալություն է հայտնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահին՝ ջերմ ընդունելության, շնորհակալագրերի և արդյունավետ համագործակցության: Նա նկատել է, որ համագործակցության շարունակական լինելու դեպքում, փաստաբանության ոլորտի կատարելագործմանն ուղղված դեռ շատ նպաստավոր ծրագրեր կարող են իրականացվել:

ՀՀ փաստաբանների պալատից հայտնում են, որ ջերմ մթնոլորտում ընթացած հանդիպման ժամանակ ելույթ են ունեցել նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը, ՀՀ փաստաբանական դպրոցի ուսումնական դեպարտամենտի ղեկավար Արմինե Ֆանյանը, Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ծրագրերի համակարգող Օթիլիա Պակուրարին:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են քննարկել համագործակցության նոր ուղիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am