Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզում ներկայացվեց «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրը

Գեղարքունիքի մարզում ներկայացվեց  «Սոցիալ-Էկոլոգիական 
պատասխանատվություն» ծրագիրը

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի «Նոյլենդ» ռեստորանային համալիրում ներկայացվեց  «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ծրագրի ներկայացմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, Վարդենիսի եւ Մարտունու համայքնապետարանների աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների, համայնքային ակտիվ խմբերի, զանգվածային լրատվամիջոցների  ներկայացուցիչներ, փորձագետներ։

Բացման խոսքով հանդես եկավ  «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանը։  «Բացասական էկոլոգիական ազդեցության տակ գտնվող համայնքներն ունեն սոցիալ-տնտեսական  զարգացման սահմանափակ հնարավորություն, քանի որ Էկոլոգիական  անբարենպաստ վիճակը լուրջ ազդեցություն է թողնում սոցիալական բարեկեցիկ  կենսապայմանների, տնտեսական գործունեության վրա: Համայնքները չունեն մշակված սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն եւ դրա մշակման համար արդյունավետ գործիքներ։ Համայնքների հնգամյա  զարգացման ծրագրերում  բացակայում է  սոցիալ-էկոլոգիական զարգացման  բաղադրիչը: Համայնքներում անբավարար են իրազեկվածությունը  էկոլոգիական ռիսկերի եւ    սոցիալ-էկոլոգիական զարգացման հնարավորությունների մասին: «Տվյալներ հաշվետու եւ թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» եւ «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունները իրականացնում են «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրը, որը նպատակ ունի՝ նպաստել  ՀՀ Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի 6 թիրախ համայնքներում Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության  ներդրմանը։ Սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը կնպաստի՝ համայնքներում կանաչ տնտեսության  զարգացմանը, էկոլոգիական ռիսկերի բացահայտմանը եւ նվազեցմանը, համայնքի զարգացման մասնակցային կառավարմանը, համայնքի զարգացման եւ  շրջակա միջավայրի  պահպանման նկատմամբ ՏԻՄ պատասխանատվության բարձրացմանը, համայնքի զարգացման մեջ բիզնես սեկտորի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության  բարձրացմանը, ֆինանսական մուտքերի, այդ թվում բիզնես սեկտորի կողմից կատարված մասհանումների նպատակային օգտագործմանը: Ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Վարդենիս  եւ Մարտունի  համայնքների համար մշակված «Համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն» փաստաթղթի նախագծի  փաթեթը կներկայացվի առաջիկայում։ Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով»,-նշեց Անահիտ Գեւորգյանը:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը՝ կարեւորելով ծրագրի դրական ազդեցությունը շրջակա միջավայրի պահպանության եւ բնակչության եկամուտների ավելացման ուղղություններում։

Համայնքներում առկա սոցիալական, տնտեսական ու բնապահպանական խնդիրների հանրայնացման, բնակչության մասնակցության եւ սոցիալ- էկոլոգիական քաղաքականության ներդրման  կարեւորության, սոցիալ-էկոլոգիական քաղաքականության նախագծի  փաթեթի ներկայացման թեմաներով ելույթներ ունեցան «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ  Օլեգ Դուլգարյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ  նախագահ Նազելի Վարդանյանը, « Համայնքների ֆինանսիստների միավորում » ՀԿ փոխնախագահ, «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի փորձագետ Աբրահամ Արտաշեսյանը։

«Հուսով ենք, որ Մարտունի եւ Վարդենիս ազդակիր համայնքներում մեր ծրագրի նախագծի փաթեթը լայնորեն կքննարկվի կազմակերպությունների ու բնակչության շրջանում եւ կընդունվի ավագանիների կողմից՝ մաս կազմելով համայնքների հնգամյա զարգացման ռազմավարական ծրագրերի»,-համաժողովն ամփոփեց Անահիտ Գեւորգյանը։

Խոսրով Խլղաթյան

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am