Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մակրոնի կուսակցությունը 25,60 տոկոս ձայնով հաղթել Է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում

Մակրոնի կուսակցությունը 25,60 տոկոս ձայնով հաղթել Է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում

 ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ «Միասին» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հավաքել Է ընտրողների ձայների 25,60 տոկոսը՝ 0,09 տոկոսով առաջ անցնելով «Նոր ժողովրդական բնապահպանական եւ սոցիալական միություն» միավորումից, որը գլխավորում Է ձախ առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել Է BFM TV-ն, ընտրողների քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքում երրորդ տեղը 18,67 տոկոս ձայնով զբաղեցրել Է Մարին լե Պենի «Ազգային միավորումը»: Երկրորդ փուլ են դուրս եկել «Միասինը», «Նոր ժողովրդական բնապահպանական եւ սոցիալական միությունը» եւ «Ազգային միավորումը»: Մյուս կուսակցությունները երկրորդ փուլ չեն անցնի, քանի որ չեն հավաքել անհրաժեշտ ձայների առնվազն 12,5 տոկոսը: Հեռուստաալիքի տվյալներով՝ ընտրողների ավելի քան կեսը (52,48 տոկոս) անտեսել Է ընտրությունները. մասնակցությունը կազմել Է 47,52 տոկոս:

Մարին լե Պենի «Ազգային միավորումը» հավաքում Է ձայների 19,1 տոկոսը: Դիտորդները նշում են, որ ընտրությունների ֆրանսիական համակարգի առանձնահատկությունների հաշվին խորհրդարանում ուժերի տեղաբաշխումը երկրորդ փուլի արդյունքներով կարող Է զգալիորեն փոխվել: Այդ առանձնահատկությունն Է նշում նաեւ BFM TV-ն. հեռուստաալիքի կանխատեսմամբ, Մակրոնի կոալիցիան կկարողանա  մեկ շաբաթ անց, երկրորդ փուլի արդյունքներով, խորհրդարանում ստանալ 270-ից մինչեւ 310 տեղ, Մելանշոնի միավորումը՝ 170-ից մինչեւ 220, լե Պենի կուսակցությունը՝ 15-ից մինչեւ 30 տեղ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am