Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՀՀ-ի ու ՌԴ-ի համատեղ ջանքերն ուղղված են ռազմավարական համագործակցության նոր հեռանկարային ոլորտներ բացահայտելուն. Մհեր Գրիգորյան

ՀՀ-ի ու ՌԴ-ի համատեղ ջանքերն ուղղված են ռազմավարական համագործակցության 
նոր հեռանկարային ոլորտներ բացահայտելուն. Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում նշել է, որ Ռուսաստանի նորագույն պատմության մեջ այս տոնը նշանավորվում է կյանքի բոլոր ոլորտներում հիմնարար վերափոխումներով, որոնց հիմքում քաղաքացին է, իր շահերը և բարեկեցությունը, հպարտությունն իր երկրի հազարամյա պատմության համար, նրա ներկան և ապագան:

«Եվ այս դժվարին ճանապարհը Ռուսաստանն անցել է ինքնուրույն՝ հիմք դնելով սկզբունքայնորեն նոր պետական և հասարակական կարգի, հստակ մատնանշելով, թե ինչիպիսին է լինելու Ռուսաստանը 21-րդ դարում: Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդները կապված են բազմաթիվ խորը թելերով, որոնք ամուր հիմք են ստեղծում, որի վրա կառուցվում են մեր երկրների միջպետական հարաբերությունները՝ դառնալով օրինակելի երկկողմ համագործակցության տեսանկյունից։

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մեր ժողովուրդների դարավոր բարեկամության նորագույն պատմության մեջ նոր էջ բացեց, որի վրա մեծատառով գրված է Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիրը, որի 25-ամյակը մենք տոնում ենք այս տարի:

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են ռազմաքաղաքական ոլորտում փոխգործակցությամբ, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ և սերտ համագործակցությամբ, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ կարևոր ոլորտներում երկկողմ հաջող գործընկերությամբ։

Այսօր մեր համատեղ ջանքերն ուղղված են ռազմավարական համագործակցության նոր հեռանկարային ոլորտներ բացահայտելուն։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ընդլայնել դաշնակցային հարաբերությունները և այն հարստացնել նոր նախաձեռնություններով՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների՝ ի շահ տնտեսական և սոցիալական առաջընթացի, ինչպես նաև աշխարհում և տարածաշրջանում անվտանգության և կայունության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է ՀՀ փոխվարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am