N զորամասի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
21:54, 13 Հունիս 2022
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամասի հրաձգարանում հունիսի 13-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողները հրահանգավորվել են հրաձգության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։ Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման և թիրախների խոցման կարողությունները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում