5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի հարավում
11:50, 15 Հունիս 2022
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 15-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանի հարավում: Այդ մասին հաղորդել Է Fars գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Հորմոզգանի նահանգի Չարաք նավահանգստի մերձակայքում, օջախն ընկած Է եղել 8 կիլոմետր խորության վրա: Վերջն ժամին հիշյալ շրջանում գրանցվել Է 4 մագնիտուդից բարձր չորս սեյսմիկ ցնցում: Երկրաշարժի հետեւանքների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում