Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 146 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 146 նոր դեպք, մահացել է 3 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 3 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 360-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 146 նոր դեպք, որից 30-ը հոսպիտալացվել է:

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 234 հազար 367 դեպքից 7 մլն 59 հազար 934-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 321 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 598 հազար 745 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 57 մլն 936 հազար 294 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 656 հազար 508-ի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am