Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն կտրամադրվի եկամտային հարկի 50 տոկոսի չափով

ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին 
պետական աջակցություն կտրամադրվի եկամտային հարկի 50 տոկոսի չափով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2022 թվականի մարտի 24-ի թիվ 399-Լ որոշմամբ սահմանել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրելու կարգը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նոր աշխատողները պետք է 2022 թվականի մարտ ամսվան նախորդած 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ հանդիսացած չլինեն:

Այն առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք կներգրավեն 10 նոր աշխատող՝ կստանան պետական աջակցություն՝ նոր աշխատողների մասով վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով:

Պետական աջակցությունը շահառուներին կարող է հաշվարկվել և տրամադրվել 2022 թվականի մարտ ամսվա և դրան հաջորդող տասնմեկ ամիսների համար։

Պետական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանված է վերոնշյալ որոշման 8-րդ կետով, իսկ ձևանմուշները հասանելի են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքում՝ https://bit.ly/3Q2iQop  :

Պետական աջակցություն ստանալու դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 1-ն է:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am