Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս 2022

ԱՄՆ-ն Ուկրաինային կմատակարարի միջին եւ մեծ հեռահարության ՀՀՊ համակարգեր. CNN

ԱՄՆ-ն Ուկրաինային կմատակարարի միջին եւ մեծ հեռահարության ՀՀՊ համակարգեր. CNN

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգերը պատրաստ Է Ուկրաինային մատակարարելու միջին եւ մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգեր (ՀՀՊ): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին այդ մասին հաղորդել Է CNN հեուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Հեռուստաընկերության տվյալներով՝ շաբաթվա ընթացքում Վաշինգտոնը կհայտրարարի, որ գնել Է «երկիր – օդ» դասի համապատասխան առաջավոր համակարգեր եւ դրանք կհանձնի Կիեւին:

Բացի դրանից, սպասվում Է տեղեկատվության հրապարակում հակամարտկոցային ռադարների եւ լրացուցիչ հրետանային արկերի մատակարարումների մասին: Ինչպես նշում Է հեռուստաընկերությունը, Կիեւն արդեն վաղուց Է արեւմտյան երկրներին խնդրել NASAMS շարժական զենիթահրթիռային համալիրների մատակարարումների մասին, որոնք կարող են թիրախները խոցել մինչեւ 160 կիլոմետր հեռավորության վրա, սակայն դրանց յուրացման համար լրացուցիչ ուսուցում կպահանջվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]