Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Ճապոնիան 200 մլն դոլար կհատկացնի գլոբալ պարենային ճգնաժամը հաղթահարելու համար

Ճապոնիան 200 մլն դոլար կհատկացնի գլոբալ պարենային ճգնաժամը հաղթահարելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, որն այցով գտնվում Է Գերմանիայում, որտեղ անցկացվում Է G7-ի գագաթնաժողովը, խոստացել Է 200 մլն դոլար փոխհատուցում հատկացնել գլոբալ պարենային անկայունությունը հաղթահարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NHK հեռուստաալիքը:

Փողը, որը խոստացել Է Ճապոնիայի վարչապետը, նախատեսված են Ուկրաինային, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի երկրներին օգնելու համար, որոնք սաստիկ տուժել են պարենի գների կտրուկ աճից, հաղորդել Է հեռուստաալիքը: Ինչպես նշում Է NHK-ն, պաարենային անվտանգությունը դարձել Է այն հիմնական թեմաներից մեկը, որոնք քննարկվել են G7-ի գագաթնաժողովում: G7-ի գագաթնաժողովը հունիսի 26-28-ին անցկացվում Է Բավարիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]