Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան նոր նախագահ ունի

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան նոր նախագահ ունի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF)  հատուկ համաժողովը: Օրակարգի գլխավոր հարցը ընտրություններն էին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: WF-ի նախագահի պաշտոնի համար հայտ ներկայացրած 12 թեկնածուներից տասը քվեարկությունից առաջ հանել էին իրենց թեկնածությունները։ Պայքարն ընթացել է Իրաքի ներկայացուցիչ Մուհամմեդ Ջալուդի, ով մինչ այդ  զբաղեցնում էր գլխավոր քարտուղարի պաշտոնը, և քաթարցի Յուսեֆ ալ Մանանի միջև։

Նախագահ է ընտրվել  Մուհամեդ Ջալուդը, որը ծանրամարտում մեծ փորձ և հեղինակություն ունի:

 Գլխավոր քարտուղարի պաշտոնը վստահվել է պերուացի Խոսե Կառլոս Կինյոնես Գոնսալեսին: Փոխնախագահներ են ընտրվել Ուրսուլա Պապանդրեան (ԱՄՆ), Պիտեր Կրոլը (Չեխիա), Պիրոս Դիմասը (Հունաստան), Դորիս Մարերո Տրավիեսոնը (Վենեսուելա) և Ատիլա Տամաշ Ադամֆին (Հունգարիա): 

Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև ծանրամարտի հայկական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]