Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 29-ին, հունիսի 30-ին, հուլիսի 1-ին, 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի 33-35 աստիճան: Հուլիսի 3-ին, 4-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ մարզերում հունիսի 29-ի ցերեկը, հունիսի 30-ին, հուլիսի 1-4-ի գիշերները և կեսօրից հետո առանձին շրջաններում կտեղա կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ի և 30-ի ցերեկը հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքան կնվազի: 

Արցախում հունիսի 29-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]