Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանը մեծապես արժևորում է Կոլումբիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը. ՀՀ նախագահի ուղերձը

Հայաստանը մեծապես արժևորում է Կոլումբիայի հետ հարաբերությունների հետագա 
զարգացումը. ՀՀ նախագահի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ Կոլումբիայի Անկախության տոնի կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կոլումբիայի Հանրապետության ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանը մեծապես արժևորում է Կոլումբիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամ է գործադրել անհրաժեշտ ջանքեր երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Հավատացած եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կոլումբիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am