Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դեսպանը, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդը և ՈՒՀՄ փոխնախագահը հանդիպել են Խարկովի և Պոլտավայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ

Դեսպանը, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդը և ՈՒՀՄ փոխնախագահը հանդիպել են Խարկովի և Պոլտավայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ու Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանի հետ հուլիսի 20-ին և 21-ին այցելել է Խարկովի և Պոլտավայի մարզեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ Խարկովի Սուրբ Հարություն եկեղեցում համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը դեսպան Կարապետյանը ներկայացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր դեսպանության գործունեությունը և Ուկրաինայում բնակվող ՀՀ քաղաքացիներին ցուցաբերված տարատեսակ ծառայությունների մատուցման ուղղությամբ արված ծավալուն աշխատանքը: «Դեսպանը միացավ Խարկով ժամանած պատվիրակության անդամների բարեմաղթանքներին՝ ուղղված քաղաքի հայությանը, վստահեցնելով, որ դեսպանությունը շարունակելու է, լիազորությունների սահմանում, աջակցել այն քաղաքացիներին, որոնք ունեն դրա կարիքը: Տեղում, հյուպատոսական բնույթի տարատեսակ խորհրդատվություններ տրամադրվեցին դրանց կարիքն ունեցող քաղաքացիներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Պոլտավայում ևս ՀՀ դեսպանը պատվիրակության անդամների հետ հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Տեղի է ունեցել աշխույժ զրույց արդի ամենահրատապ հարցերի շուրջ, դեսպանը ներկայացրել է դեսպանության գործունեությունը վերջին ամիսների ընթացքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am