Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ուրարտու»-ն նոր պաշտպան ունի

«Ուրարտու»-ն նոր պաշտպան ունի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ուրարտու»-ի կազմը համալրվել է ևս մեկ ֆուտբոլիստով։ Ակումբը պայմանագիր է կնքել 25-ամյա ռուս պաշտպան Եվգենի Նազարովի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը թիմ է տեղափոխվել չեխական «Բոհեմիանս 1905» ֆուտբոլային ակումբից, իսկ մինչ այդ երկար ժամանակ հանդես է եկել ռուսական «Կրասնոդար»-ի համակարգում։

Տեղափոխությունից հետո պաշտպանը կիսվել է իր տպավորություններով.

«Ես միայն դրական տպավորություններ ունեմ։ Ինձ շատ դուր եկավ տեղի հյուրընկալությունը, ինչը չէի ասի Չեխիայի մասին։ «Ուրարտու»-ում բոլորը պատրաստ են ցանկացած պահի օգնել, սա շատ հաճելի է։ Ակումբի բազան նույնպես տպավորեց ինձ, կարելի է նույնիսկ համեմատել «Կրասնոդար»-ի հետ, մարզումային լավ գործընթացի համար էլ հիանալի դաշտեր կան։ Ինձ շատ դուր եկավ նաև հենց մարզումների ընթացքը, կան բոլոր պայմանները զարգանալու և առաջ գնալու համար»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am