Արտգործնախարար Միրզոյանը Չեխիայի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
![Արտգործնախարար Միրզոյանը Չեխիայի գործընկերոջ հետ քննարկել է
տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր Արտգործնախարար Միրզոյանը Չեխիայի գործընկերոջ հետ քննարկել է
տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր](http://armenpress.am/static/news/b/2022/07/1089016.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Չեխիա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Նախարար Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Քննարկվել են հայ-չեխական, ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում