Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շախմատի կանանց ընտրանին զիջեց Էստոնիային. Օլիմպիադա

Շախմատի կանանց ընտրանին զիջեց Էստոնիային. Օլիմպիադա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց հավաքականն առաջին պարտությունը կրեց Համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը մրցեց Էստոնիայի թիմի հետ: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Միայն Էլինա Դանիելյանը պարտություն կրեց: Հայաստան-Էստոնիա`1,5-2,5:

Մեկնարկային երկու տուրերում կանանց ընտրանին առավելության էր հասել Բոտսվանայի և Նորվեգիայի թիմերի նկատմամբ:

Կանանց ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: 

Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am